Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է տեղական լրատվամիջոցների մոտ 1200, իսկ օտարերկրյա լրատվամիջոցների՝ մոտ 80 ներկայացուցիչ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում ասաց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
«ԱԺ արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ-ում գրանցվել է 70 տեղական լրատվամիջոցի 1200 ներկայացուցիչ, իսկ օտարերկրյա 30 ԶԼՄ-ների մոտ 80 ներկայացուցիչ: ԿԸՀ-ն որևէ լրատվամիջոցի հայտ չի մերժել»,- ասաց Հարությունյանը:
2017թ.-ի ապրիլի 2-ի ընտրությունները լուսաբանելու համար գրանցվել էր տեղական 89 ԶԼՄ-ների 1200-ից ավել ներկայացուցիչ: