Մարդկային զարգացման կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով քաղաքական այն ուժերին, որոնք կձևավորեն 7-րդ գումարման Ազգային ժողովը․
«Շնորհավորում եմ բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք կձևավորեն 7-րդ գումարման Ազգային ժողովը և մաղթում նրանց արգասաբեր աշխատանք՝ ի փառս մեր հայրենիք Հայաստանի: Հուսամ, որ նրանք կկարողանան հանդիսանալ նաև այն հիմնասյունը, որ կձևավորի նոր մշակույթը, երբ ընտրական շեմը չհաղթահարելն այլևս չի համարվի պարտություն, քանի որ ցանկացած ուժի և յուրաքանչյուր քաղաքացու ձայնը լիուլի լսելի կլինի:
Շնորհավորում եմ «Իմ Քայլը» դաշինքին՝ ստացած վստահության համար, որը թույլ կտա ձևավորել վստահություն վայելող գործադիր իշխանություն։