Դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ են անդրադարձել:
The Guardian-ը գրում է, որ «բարեփոխիչ» Նիկոլ Փաշինյանը համոզիչ հաղթանակ է տարել այս ընտրություններում: ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի «Իմ քայլը» դաշինքը հավաքել է ձայների 70.43%-ը:
BBC-ն Փաշինյանի թիմի հաղթանակը «համոզիչ» է որակում:
France 24-ն իր հերթին նշում է, որ ընտրողների մեծ մասն ընտրատեղամասեր է գնացել Փաշինյանի նախընտրական խոստումներով խանդավառված:
Հեղինակավոր Washington Post-ը նկատում է, որ «խարիզմատիկ» Փաշինյանի վարկանիշն առավել բարձր է երիտասարդների շրջանում՝ չնայած, որ այստեղ ևս կա տարակարծություն:
Yahoo News-ը գրում է, որ արտահերթ ընտրություններում տարած հաղթանակը հնարավորություն կտա Փաշինյանին կոնսոլիդացնել իշխանությունը: