Մեծ Բրիտանիայի հակաահաբեկչական հետախուզությունը պարզել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ծրագրել է քիմիական հարձակում իրագործել Լոնդոնում:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, ջիհադիստների ծրագրերի մասին հայտնի է դարձել ԻՊ բարձրաստիճան անդամների միջև հեռախոսազրույցի ձայնագրությունից:
Նախնական տվյալներով՝ Լոնդոնի մետրոյում քլոր պարունակող ռումբ կպայթեցվի, ինչի հետևանքով մոտ հարյուր մարդ կմահանա։
Բրիտանական իշխանություններն ակտիվորեն մշակում են նման հարձակումները կանխելու, հարձակման դեպքում՝ արդյունավետ քայլեր կիրառելու ծրագրեր: