Այսօր, դեկտեմբերի 13-ին մեկնարկած կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց ծրագրերում է նաև ամբողջությամբ վերացնել ծայրահեղ աղքատությունը։
«Կարևորում ենք նաև պետական կառավարման համակարգի արդիականացման և արդյունավետության բարձրացման խնդիրը: Որպես այս ամենի հանգուցալուծում կամ գագաթնակետ՝ պետք է ընկալնենք քաղաքացիների սոցիալական վիճակի և քաղաքացների բարեկեցության մակարդակի էական փոփոխությունների արձանագրումը: Մեր խնդիրն է Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացնելը և աղքատությունն էականորեն նվազեցնելը: Ունենք քաղաքացիների մանդատը, և այս խնդիրները պետք է կարողանանք լուծել առաջին հերթին աշխատանքի խրախուսմամբ և աշխատանքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: