Սոցիալական ցանցերից կախվածությունը բարնաուլցի 9-ամյա աղջկա համար ճակատագրական կարող էր լինել։
Բանն այն է, որ տաք ջրով լի կոտրված խողովակների կողքով անցնելիս, 9-ամյա Յուլյան փորձել է լուսանկարվել այդ խողովակների մոտ։ Ցանկանալով ստանալ հետաքրքիր սելֆիներ, նա ընկել է ուղիղ այդ խողովակների վրա։
Չնայած այն բանին, որ աղջիկը օգնություն էր խնդրում, մեծերը նրան ուշադրություն չէին դարձնում և Յուլիային օգնել է նրա ընկերուհին՝ Մաշան։
Երբ Յուլիային հիվանդանոց են տեղափոխել, բժիշկներն ասել են, որ նրա մոտ 3-րդ աստիճանի այրվածքներ են։ Այժմ Յուլիայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Հավանաբար, Յուլիային մաշկի փոխպատվաստում կանեն։