ԱՄՆ-ի Նյու Ջերսիի նահանգի խճուղում հարյուրավոր թղթադրամներ են թափվել ինկասատորների ավտոմեքենայից, ինչը մի շարք ճանապարհատրանսպորտային պատահարներ Է առաջացրել: Այդ մասին հայտնել Է Արեւելյան Ռութերֆորդի օկրուգի ոստիկանական վարչությունը: 

Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երեւում Է, թե ինչպես Է զրահապատ ավտոմոբիլը՝ վթարային լույսերը միացրած, կանգնել անվտանգության գոտում, իսկ համազգեստով երկու ինկասատորներ ճանապարհին հավաքում են փողը, մինչ ավտոմեքնենաները շրջանցում են նրանց: 

Ոստիկանության հաղորդմամբ՝ Նյու Յորքից ոչ հեռու ինկասատորների հետ կապված միջադեպի վայրում «բազմաթիվ» ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել այն պատճառով, որ վարորդները կանգ են առել՝ փորձելով հավաքել փողը: Ոստիկանությունը հետաքննում Է, թե փողն ինչ կերպ Է հայտնվել խճուղում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: