Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով Ջալալ Հարությունյանին Արցախի ՊԲ ԳՇ պետ նշանակելուն, իր ֆեյսբուքյան էջում գրել է..
«Միայն մի բան կասեմ՝ այսօր Արցախի Պաշտպանության բանակի ԳՇ պետ նշանակված Գնդապետ Ջալալ Հարությունյանը Հայկական բանակի՝ իմ ճանաչած ամենախարիզմատիկ հրամանատարն է»։
Հիշեցնենք, որ Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ գնդապետ Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 42009 զորամասի հրամանատարի պաշտոնից։