Երևանի ավագանու արտահերթ նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեց, թե ինչ միջոցներով է գնվել Երևանի գլխավոր տոնածառը։
Հարցին ի պատասխան՝ Մարությանը նշեց, որ Երևանի գլխավոր տոնածառն իրականում արժե 21 մլն 900 հազար դրամ: Նրա խոսքով, լույսերի հավաքածուն արժե 36,5 մլն դրամ։
«Այս լույսերը կարող են օգտագործվել ոչ միայն տոնածառի վրա, այլև յուրաքանչյուր տեղ, որտեղ Երևանում պետք կլինի»,-ասաց Հայկ Մարությանը՝ հավելելով, որ խաղալիքների արժեքը 10,4 մլն դրամ է, իսկ տոնածառի մոնտաժման համար ծախսվել է մոտ 1,9 մլն դրամ: