Հայկական արտադրության առաջին շարժական գրադարանը Շիրակի մարզային գրադարանինն է։ Այն ունի նաև կինոթատրոն, ակուստիկ համակարգ, WI-FI ցրիչ։
Ծրագիրն իրականացվել է ավելի քան 90 հազար դոլարով՝ մշակույթի նախարարության, Չինաստանի դեսպանատան եւ «Ա․Ա․ Թրաքս» ընկերության համագործակցության արդյունքում։ Տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից։