Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր Ազատություն հրապարակում մեկնարկեց բաց քաղաքացիական խորհրդի առաջին նիստը, որը վարում էր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Քաղաքացիներ հորդորով Նիկոլ Փաշինյանը թվարկեց ստվերային կառավարության պոտենցիալ անդամներից մի քանիսի անունները՝ Արտակ Զեյնալյան, Խաչատուր Սուքիասյան, Բորիս Նավասարդյան, Պարգեւ Օհանյան, Կարինե Խոդիկյան, Հրանտ Բագրատյան, Արա Շիրինյան, Լևոն Բարսեղյան, Վահան Խաչատրյան, Սահրատ Պետրոսյան, Լիլիթ Գալստյան, Վահե Գրիգորյան, Արթուր Սաքունց, Մանվել Սարգսյան, Ժիրայր Սեֆիլյան, Դավիթ Սանասարյան և այլք:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում ծավալվող քաղաքական գործընթացները կապ չունեն ԼՂՀ-ի հետ, քանի որ ԼՂՀ-ն ունի մարտունակ բանակ, որեւէ մեկը չի խանգարում ԼՂՀ գերագույն հրամանատարին կատարել իր գործառույթները: Բացի այդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է պարտավորվել՝ մեկ տարի զինված ուժերում որևէ փոփոխություն չկատարել, իսկ նախարարի պաշտոնը ստանձնի ՊՆ փոխնախարարներից մեկը:
Վաղը ժամը 12:00-ին տեղի կունենա Րաֆֆի Հովհաննիսյանի մամլո ասուլիսը, իսկ ժամը 17:00-ին բաց քաղաքացիական խորհրդի նիստ Ազատության հրապարակում: