Եվրասիական տնտեսական միության տարածքում դեկտեմբերի 26-ից ուժի մեջ են մտնում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող մթերքների մակնշման լրացուցիչ պահանջները: Այս մասին հայտնում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը։
ԵԱՏՄ շուկայի համար նախատեսված է անցումային շրջան՝ 1․5 տարի, որի ընթացքում բիզնեսները պետք է հարմարվեն այս նոր կարգավորմանն ու իրենց արտադրած ապրանքների վրա հասցնեն կատարել այդ նշումները։
ԳՄՕ գրառումը պետք է համապատասխանի ԵՏՄ շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի ձևին և չափսերին:
Փոփոխությունների առաջարկով հանդես է եկել «Ռոսպոտրեբնադզոր»-ը՝ հաշվի առնելով սպառողների ցանկությունը: