Ձյան գալուն զուգընթաց «Սանիտեկ»-ի ու համայնքին պատկանող ամբողջ ձնամաքրող տեխնիկան ներգրավվել է ձյան մաքրման աշխատանքներին:
Այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
«Քաղաքի ամբողջ ձյունը միանգամից, մի ժամում մաքրելը գործնականում հնարավոր չէ, վստահ եմ, ... ոչ մի քաղաքում: Ներկայում կարող եմ ասել, որ ձյան գալուն զուգընթաց «Սանիտեկ»-ի ու համայնքին պատկանող ամբողջ ձնամաքրող տեխնիկան ներգրավվել է ձյան մաքրման աշխատանքներին: Ամեն դեպքում, խնդրում ենք, եթե շատ մեծ անհրաժեշտություն չկա երթեւեկելու ավտոմեքենայով, փորձեք հրաժարվել մեքենայից՝ երթեւեկությունն ավելի թեթեւ ու անվտանգ դարձնելու նպատակով: Հատկապես ձնամաքրմանը խանգարում են մայթերի երկայնքով, երբեմն, երկու շարքով, խիտ կայանած ավտոմեքենաները»,-նշել է Հակոբ Կարապետյանը: