«Սիրելի՛ հայրենակիցներ,
2018-թվականն իր բոլոր առումներով դարձավ Հայաստանի պատմության կարեւորագույն եւ հիշարժան էջերից մեկը...
Տարին սկսվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նշանակմամբ եւ երդմնակալությամբ,հեղափոխական ընդվզումներով,պայքարով եւ սպասումներով,ավարտվեց Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններով,զուգահեռաբար նշելով հատկանշական միջոցառում ինչպիսին էր Ֆրանկոֆոնիայի Գագաթնաժողովը՝մեկ հարկի տակ ընդունելով երկրների նախագահներին եւ բարձրաստիճան պաշտոնյաների, գործարարների:
Զուգահեռաբար սահմանի պարբերական լարվածությունները եւ մի շարք կյանքի կորուստներ՝ հանձին՝աշխարհահռչակ հայ ազգի պարծանք Շառլ Անձնավուրի մահը...
Անխոս, 2018 թ. ակտիվ պահեց հանրությանը եւ արտաքին հարաբերություններում Հայաստանին նոր ձեւվաչափով ներկայացնելու եւ ընդունվելու խնդրի առջեւ կանգնեցրեց։
Հայաստանին արհրաժեշտ է յուրովի ներկայանալ աշխարհին՝նոր ասելիքով, նոր շնչով, թարմ առողջ եւ ակտիվ բանակցային դաշտում. Այստեղ կարեւոր նաև դիվանագիտական առանձնահատուկ մոտեցում եւ աշխատանք։
Այո՛ ինչպես իմ,այնպես էլ յուրաքանչյուր հայ մարդու համար կարեւոր եւ նպատակային է հայրենիքը տեսնել կայացած բոլոր ոլորտներում՝ունենալով զարգացած արդյունաբերական տնտեսություն,բարձր գիտություն,կրթություն եւ մշակույթ,հավասար իրավունքներ բոլոր առումներով, ուստի բարեկեցիկ երկիր հնարավոր է ունենալ աղքատությունը վերացնելով, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է համաչափ զարգացող ծրագիր, համախմբվածություն եւ ազգային համահայկական միավորում...
Ահա եւ հաշված ժամեր են մնացել 2019 թվականը թեւակոխելու համար, ինչի առումով մեր աշխարհասփյուռ հայրենակիցներին ընկերներին եւ գործընկերներին,հարազատներին եւ ընտանիքիս մաղթում եմ խաղաղություն բոլոր առումներով,առողջություն՝առողջ միտք եւ բանականություն,սեր,հույս եւ հավատ։
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»: