Ամանորին մնացել են հաշված ժամեր և շուտով Նոր տարին կախարդական զանգերի ղողանջների ներքո կթակի բոլորի դռները։ Գագիկ Ծառուկյանի բարեգործական հիմնադրամի և անձամբ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ տոնին անհամբերությամբ սպասող հայ մանուկներն այս տարի ևս հիշարժան ակնթարթների պակաս չեն զգալու։

Բարեգործական հիմնադրամը ավելի քան 13 տարի ամենասիրելի տոնը իրական հեքիաթի է վերածում։ Բարեգործական հիմանդրամը այս տարի ևս 2019 թվականի նախաշեմին ամանորյա հաճելի անակնկալներից անմասն չի մնալու և մանուկներին ժպիտ պարգևելու համար բազում անակնկալներ է պատրաստել։