Մենք անհամբերությամբ սպասում ենք տոներին, որպեսզի մեզ սովորականից մի փոքր ավելին թույլ տանք։ Սակայն, ինչպե՞ս վայելել ուտեստները, աղցաններն ու քաղցրվենիքները եւ միեւնույն ժամանակ չվնասել առողջությունը։

Ամեն ինչ, սակայն ոչ միանգամից

Երբ սեղանին առկա են բազմազան համեղ ուտեստներ դժվար է միանգամից «չհարձակվել», սակայն, ափսեի մեջ հարկավոր է յուրաքանչյուր ուտեստից լցնել քիչ չափաբաժնով, որպեսզի ստամոքսում ծանրություն չզգաք։ պատկերացնենք, որ մի քանի գդալ մայրաքաղաքային, կեսարի փոխարեն մենք սահմանափակվենք յուրաքանչյուրից մի գդալ, ահա այդ դեպքում կստացվի ադեկվատ տոնական ընթրիք, որը չի նվասի Ձեր կառուցվածքին։

Ջուր շատ օգտագործեք

Մինչ սեղանին մոտենալը անհրաժեշտ է խմել մեկ բաժակ ջուր, որպեսզի լավացնեք նյութափոխանակությունը։ Շատ կարեւոր է, որպեսզի ջուր չօգտագործեք ուտելու ժամանակ, հատկապես, խոսքը վերաբերում է գազավորված ըմպելիքներին եւ հյութերին։ Եթե դուք ծարավ եք, ապա մեկ կում մաքուր ջուր ըմպեք։

Սովորեք համադրել ուտելիքները

Փորձեք չխառնել ինչ պատահի, այլ կենտրոնացեք բանջարեղենի եւ սպիտակուցների վրա։ Ընթրիքից անմիջապես հետո չի կարելի օգտագործել միրգ եւ քաղցրավենիք, քանի որ այլ ուտեստների հետ համադրելուց դրանք համապատասխան ձեւով չեն մարսվում։

Դեսերտից առաջ արժե գոնե 2-3 ժամ ընդմիջում տալ։