Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով հունվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը Սուրբ Պատարագ կմատուցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Պատարագի սկիզբը՝ 10:30-ին։ Արարողության ավարտին կկատարվի Ջրօրհնեքի կարգը։