Ղազախստանի Կարագանդա քաղաքում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել՝ ի նշան «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ բողոքի:
Բողոքի ակցիան ընթացել է ընդդեմ հայերի, ցույցի մասնակիցները, որոնք արդեն ցրվել են, բղավել են «վառել հայերին»:
Հիշեցնենք, որ ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդկանց խումբն Ամանորի գիշերը ծեծկռտուք է սարքել ռեստորանի մոտ, ինչի հետևանքով մեկ զոհ է գրանցվել, ևս երեքը վիրավորվել։
Կարագանդայի շրջանային դատարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ծեծկռտուքի մասնակիցներ հայազգի Սոխակ Մալխասյանի, Թորգոմ Մալխասյանի և Կաիր Նադիրբեկովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Նրանց կալանավորել են 2 ամսով: Բացի այդ, կասկածյալ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ, որը թաքնվել է իրավապահ մարմիններից և հետախուզման մեջ է գտնվում, նույնպես որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։