«Էրեբունի» ԲԿ–ում նախօրեին մահացած, «Դրոյի» գործով ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունվարի 7-ին, Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ ժամը 17:00-ին։

Թաղման արարողությունը տեղի կունենա հաջորդ օրը՝ հունվարի 8-ին, նույն եկեղեցուց՝ ժամը 13:00-ին:

Մնջոյանը ձերբակալվել էր 1995 թվականին՝ «Դրոյի» գործով եւ 1996 թվականին դատապարտվել մահապատժի։ 2003 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկման։