Համաշխարհային բանկը հրապարակվել է «Գլոբալ տնտեսական հեռանկարներ 2019» հունվարյան զեկույցը՝ 2018թ․ Հայաստանի տնտեսության աճը գնահատելով 5,3%, իսկ 2019 և 2020-ին՝ համապատասխանաբար 4,3% և 4,6%: 

Հայաստանի 2018-ի պետական բյուջեով տարվա համար կանխատեսվում է 6,5% տնտեսական աճ, իսկ 2019-ի պետական բյուջեով՝ 4,9% աճ:

Երկու դեպքում էլ Համաշխարհային բանկի կանխատեսումը նվազ լավատեսական է, քան Հայաստանի պետական բյուջեների հիմքում դրված ցուցանիշներն են։