ՀՀ վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր՝ հունվարի 11-ին, մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ ներկայացրել է, որ սին են  ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի ասուլիսում հնչեցրած «մեղադրանքները»:

Սանասարյանը նշեց, որ ներկա և նախկին բոլոր պաշտոնյաներին խորհորդ չի տալիս, որ Արամ Սիմոնյանի օրինակին հետևեն ու միանգամից որակեն, որ դա քաղաքական հետապնդում է:

«Արամ Սիմոնյան ասում է, որ Հանրապետական կուսակցությունից է դրա համար քաղաքական հետապնդում է իրականացվում: Ուրեմն կլինեն Հանրապետական կուսակցությունից, «Իմ քայլը» կուսակցությունից, թե որևէ այլ կուսակցությունից, բոլորը պետք է օրենքի առաջ հավասար լինեն: Պարոն Սիմոնյանը մանիպուլացնող, իրականությունից կտրված, ընդհանրապես մեր ասածի հետ կապ չունեցող հայտարարություններ էր անում: Ամենամեծ մանիպուլիացիաներից մեկը հետևյալն է` նա ասում է, որ  մենք 9 մլրդից ավել գնումներ ենք ստուգել, դա սուտ է: Մենք ստուգել ենք 2.5 մլրդի գնումներ»,-ասաց Սանասարյանը:

Սանասարյանը նշեց, որ իրենք ուսումնասիրել են երեք տարիների ծախսային մասը: Սանասարյանը վստահեցրեց՝ եթե ուսումնասիորւթյունները տևեն երկար այդ թվերը բազմապատկվելու են: