Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրակարգային հարցերից մեկը ԱԺ նախագահի ընտրությունն էր: Միակ թեկնածուն «Իմ քայլը» խմբակցությունից առաջադրված Արարատ Միրզոյանն էր: 

Իր ելույթի սկզբում Միրզոյանը շնորհակալություն հայտնեց «Իմ քայլի» անդամներին՝  բարձր վստահության  և Ազգային ժողովի նախագահի պատասխանատու պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու համար:

Միրզոյանի ելույթից հետո պատգամավորները հարցեր ուղղեցին նրան և հանդես եկան ելույթներով, որից հետո տեղի ունեցավ փակ քվեարկության:

Քվեարկության արդյունքները ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

Ազգային ժողովի բոլոր 132 պատգամավորները մասնակցել են քվեարկությանը: Նրանցից 131-ը կողմ է քվեարկել, դեմ չի եղել ոչ մեկը: Մեկ պատգամավորի ձայն անվավեր է ճանաչվել