ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն այսօր, խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի երկարաձգման մասին, կարծիք հայտնեց, որ գործի արհեստական ձգձգման խնդիր չկա, սակայն չի էլ հասկանում, որ նման փուլում այդքան հետաձգվում է դատավորների կողմից այդ որոշման կայացումը։

«Վերաքննիչ դատարանի առաջին դատավարությունը երբ տեսանք, ինձ համար անհասկանալի էր, որովհետև ես 20 տարվա պրակտիկայի մեջ չեմ ունեցել նման դեպք, որ Վերաքննիչ դատարանը պարբերաբար հետաձգի մինչդատական վարույթի վերահսկողության վերաբերյալ ներկայացված Վերաքննիչ բողոքի քննությունը»,-ասաց նա։ 

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ օրպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ՝ խնդիր ունի լուծելու, որպեսզի բարեփոխվի այդ ոլորտը, որպեսզի հետայսու նման երևույթներ՝ դատավորի ցանկության դեպքում էլ չլինեն։

Մանրամասները՝ 24news.am-ի տեսանյութում։