Զարուհի Բաթոյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ նշանակման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։

Հիշեցնենք, որ նախկինում նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Մանե Թանդիլյանն, ով այժմը 7-րդ գումարման խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր է։