«Кинотавр» փառատոնի պրոդյուսեր եւ ստեղծող Մարկ Ռուդինշտեյնը խոսել է հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի առողջական վիչակի մասին։ Նրա խոսքով՝ անվանի դերասանն այժմ հիվանդացնում է,
«Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում Մարկ Ռուդինշտեյնը հայտնել է, որ բժիշկները Ջիգարխանյանին որոշ ժամանակով թողնում են տուն գնալ, հետո վիճակը վատանում է, արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է, եւ նրան կրկին տեղափոխում են հիվանդանոց։
«Նրա մասին լավ են հոգ տանում։ Առողջացման հույս չկա։ Նրան ծանր վիճակի են հասցրել»,- հայտնել է պրոդյուսերը՝ նշելով, որ այս ամենի պատճառը նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ կապված սարսափելի պատմությունն էր։
«Մեղավոր են իրադարձությունները՝ սկսած նրան կաբինետում փակելուց։ Հետո նրան թունավորել են դեղամիջոցներով, որոնք ամբողջ ժամանակ տալիս էր նրան»,- կարծում է Ռուդիշտեյնը։ 82-ամյա դերասանի եւ նրա նախկին կնոջ՝ 39-ամյա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի շուրջ սկանդալը սկսվեց այն բանից հետո, երբ 2017թ.-ի հոկտոմբերի 10-ին դերասանը հայտնվեց հիվանդանցում եւ հայտարարեց, որ պատրաստ է ներել կնոջը, ով իրեն «շատ ցավ է պատճառել»։