ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի նախագահությունը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ ստացվել է վարչապետի ողջույնի խոսքը:
«Տեղեկացնում ենք, որ 2019 հունվարի 16-ին Արցախում գումարված ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի աշխատանքների 5-րդ օրը, անսպասելիորեն ստացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնի ուղերձը»,- նշված է տարածված հայտարարության մեջ: