ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ հողակտոր չունի Հրազդանի անտառային ֆոնդի տարածքում։
«Երեկ հրապարակվել է ՀՀ ՔԿ հայտարարությունը՝ կապված Կոտայքի մարզում անտառային ֆոնդի հողերի մասնավորեցման գործընթացի հետ: Այս տեղեկությանն անդրադարձած որոշ լրատվամիջոցների հրապարակումներում հողատարածք ձեռք բերած անձանց թվում շեշտվում է նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը:
Orer.am-ի թղթակիցը այսօր կապ է հաստատել Հովիկ Աբրահամյանի հետ: Նա նշեց, որ ինքը մատնանշված տարածքում հողկտոր չունի և որ նման տեղեկությունները հերթական հերյուրանքն են իր հասցեին»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։