Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Մոսկվայում է:
Հունվարի 25-ին ՀՀ վարչապետը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շտաբ-բնակարանում հանդես կգա ելույթով:
«2019թ. ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից անցնում է Հայաստանին, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջույնի խոսք կունենա»,- ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ:
ՀՀ վարչապետի ելույթը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 12:00-ին: