Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը սկանդալով լքել է НТВ հեռուստաընկերության տաղավարը, որի եթերում պետք է պատմեր ամուսնու՝ Մաքսիմ Վիտորգանի և իր հնարավոր սիրեկանի վեճի մասին։
Քսենիայի խոսքով՝ նրան հրավիրել էին, որպեսզի ուղիղ եթերում քննարկեն ոչ թե անձնական կյանքը, այլ՝ քաղաքականությունը։
Նշվում է, որ Սոբչակը գնացել է НТВ-ի տաղավար, որպեսզի մեկնաբաներ ամուսնու մասնակցությամբ կռվի տեսանյութը, սակայն, հեռուստաընկերության տեսանյութը դուր չի եկել նրան։
Սոբչակը սկանդալ է սարքել НТВ-ի դիմահարդարման սենյակում և հեռացել։