Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց: Այն տեղի կունենա հունվարի 31-ին: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին,Վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: 

«Խնդիր էր բարձրացվել, որպեսզի  պարզաբանվի, թե ինչ սկզբունքով է որոշել այս բողոքը քննող դատավորը: Մեզ պարզաբանվեց և տրվեց համապատասխան փաստաթուղթը, և նշվեց, որ այս անգամ էլեկտրոնային մակագրությամբ է որոշվել դատարանի կազմը և մենք համարում ենք, որ սա միակ օբյեկտիվ տարբերակն է դարատարանի կազմը որոշելու համար, որից հետո փաստաբան Արամ Օրբելյանի կողմից ներկայացվեց առաջին վերքաննիչ բողոքը, որը մենք ներկայացրել էինք հունվարի 18-ին: Այդ բողոքը ներկայացվեց: Այնտեղ երկու հիմքեր էին: Այն շատ մանրամասներ իր մնեջ չէր պարունակում հասկանալի պատճառներով, որովհետև դատարանի որոշումը դեռ մենք չունեինք. դատարանի որոշումը ստացանք հունվարի 21-ին: Եվ երբ այդ բողոքը ներկայացվեց դատախազները ժամանակ խնդրեցին, որպեսզի այսօրվա ներկայացրած ծավալուն բողոքին ծանոթանան և իրենց փաստարկները նախապատրաստեն»,-ասաց Ալումյանը: