Գիշերը Կալիֆոռնիայում գտնվող 2 հայկական դպրոցների՝ Սրբոց Նահատակաց Ֆերահյան վարժարանի ու ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի տարածքում դիմակավորված անձը մոտեցել ու թուրքական դրոշներ է կախել, այս մասին հայտնում է Armenian Weekly-ն: Միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը քննություն է սկսել:
Աշակերտները հեռացրել են թուրքական դրոշներն ու փոխարենը կախել հայկական դրոշներ։
Այս միջադեպին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը:
«Այս դպրոցներ են հաճախում Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածների բազմաթիվ ժառանգներ: Ատելության դրսևորման դատապարտման հարցում ես կանգնած եմ հայ համայնքի կողքին: Հույս ունեմ, որ իշխանություններին կհաջողվի պարզել կասկածյալների ինքնությունն ու կանխել հետագայում նմանատիպ միջադեպերը»,- գրել է Շիֆը: