Հեշտ է, երբ դիմում է փաստաբանը, այսինքն՝ քաղաքացուն չի տրամադրվել, բայց տրամադրվել է փաստաբանին:
Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է համացանցում հայտնվել Մհեր Ենոքյանի հետ կապված ահասարսուռ տեսանյութը, արդյոք քննություն անցկացվե՞լ է, և մի՞թե այդքան հեշտ է ոստիկանության արխիվից տեսանյութ վերցնել և հրապարակել, ասաց Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Դիտարկմանը, որ Նարեկ Մալյանն է հրապարակել տեսանյութը, Ահարոնյանը պատասխանեց.
«Ես չգիտեմ՝ ինքը ոնց է վերցրել, մենք նայել ենք մեր քարտուղարությունում. գրությունն ուղարկել է փաստաբանը, մենք տրամադրել ենք փաստաբանին, ճշտեք՝ գուցե Նարեկ Մալյանը վերցրել է փաստաբանից կամ փաստաբա՞նն է տվել. մենք տրամադրել ենք փաստաբանին: Եթե չեմ սխալվում՝ Նարեկ Մալյանը գրությամբ հայտնել էր՝ ումից է վերցրել»,-ասաց Ահարոնյանը:
Ահարոնյանը նշեց, որ իրենք ամսվա մեջ բազմաթիվ փաստաբանների տրամադրում են տեսանյութեր, եթե իրենց մոտ դրանք առկա են: