Հայաստանի կառավարության անդամները նորանկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ անգամ ՀՀ նախագահական նստավայրում իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու երդում կտան:

Նախագահական նստավայրում մեկնարկել է կառավարության անդամների երդման արարողությունը:

Կառավարության անդամները կընթերցեն երդման հետևյալ տեքստը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»:

 Առաջին անգամ Հայաստանի քաղաքական և պետական կառավարման մշակույթում երդման նման հանդիսավոր արարողություն տեղի է ունեցել 2018թմայիսի21-ին

Հունվարի 14-ին ՀՀ նախագահի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվեց Հանրապետության վարչապետ, իսկ հունվարի 19-ին նախագահը մի խումբ նախարարների նշանակման հրամանագրեր ստորագրեց:

Նախագահի հրամանագրերով՝ Զոհրաբ Մնացականյանը վերանշանակվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնում, Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնում, Արայիկ Հարությունյանը՝ կրթության և գիտության նախարարի պաշտոնում, Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնում, Էրիկ Գրիգորյանը՝ բնապահպանության նախարարի պաշտոնում, Ֆելիքս Ցոլակյանը՝ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում, Հակոբ Արշակյանը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում, Տիգրան Խաչատրյանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնում, Ատոմ Ջանջուղազյանը՝ ֆինանսների նախարարի պաշտոնում, Արսեն Թորոսյանը՝ առողջապահության նախարարի պաշտոնում, Արտակ Զեյնալյանը՝ արդարադատության նախարարի պաշտոնում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում է նշանակվել Զարուհի Բաթոյանը:



Ուղիղ միացումը՝ Ազատություն ռադիոկայանի: