Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 29-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ինքնապանության փորձի փաստով։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, այդ օրը, ժամը 23։50-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ահազանգել Հայր Մկրտիչը և հայտնել, որ Էջմիածին քաղաքի «Գայանե» եկեղեցու հարակից տարածքով անցնող խողովակից կախվելու միջոցով մի աղջիկ ցանկանում է ինքնասպան լինել։

Մինչ կժամանեին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, Հայր Մկրտիչին հաջողվում է փրկել աղջկա կյանքը, ու արդեն ժամանած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ աղջկան տեղափոխում են ոստիկանությանՎաղարշապատի բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։