Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը կրկին հացադուլ է հայտարարել, այս անգամ նա իր անժամկետ հացադուլը կիրականացնի ԱԺ այգում: 

Խնդիրը իր՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը՝ իր բնորոշմամբ անօրինական կասեցման դեմ է, որը կատարվել է նախկին իշխանության ժամանակ և մինչ այժմ այս խնդիրը լուծում չի գտնում։

Այս խնդրի մասին ռեժիսորը խոսում է արդեն բավական տևական ժամակ։

Ներկայացված տեսանյութում Գալստյանն ասում է, թե իրեն թույլ չեն տվել ԱԺ բակում վրան տեղադրել՝ բացատրելով, որ նախ այդ տարածքում քաղաքացիներին չի թույլատրվում հացադուլ անել, բացի դա, այգին բաց է մինչև երեկոյան ժամը 20։00-ն։

Հովհաննես Գալստյանն այգու տարածքում հացադուլն կանի մինչև թույլատրելի ժամը, այնուհետև գիշերը կտեղափոխվի այլ վայր՝ շարունակելու հացադուլը: