TotoGaming-ը «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» խաղի համար առաջարկել է մի շարք հետաքրքիր խաղադրույքներ, որոնց ծանոթանալու համար անցեք հղումով։

«Սուպերկլասսիկոն»  պարզապես ֆուտբոլային խաղ չէ: Դա երկու  մշակույթների, քաղաքների, երկրպագուների, խաղացողների առճակատման բրենդն է: 90 րոպե աշխարհը բաժանվում է երկու մարտական ճամբարների և հանգեցնում միմյանց միջև անհաշտ դիմակայության: Անկախ այն հանգամանքից, թե մրցաշարային աղյուսակի որ հորիզոնականում են գտնվում թիմերը, և ինչ մարզավիճակում են խաղացողները.բավական է հաղթել Կլասսիկոն, որպեսզի երկրպագուները ներեն  ամեն ինչ:

Այս հանդիպումը կդառնար եզրափակչի զարդարանքը, սակայն վիճակահանությունը նրանց միմյանց դեմ հանեց կիսաեզրափակիչ փուլում: Իսպանիայի գավաթի պատմության մեջ սա կլինի թիմերի 33-րդ դիմակայությունը. 14 անգամ հաղթել են «Սերուցքայինները» , 12 հանդիպում հաղթանակով են ավարտել «Կապտանռնագույնները», 7 հանդիպում ավարտվել է ոչ ոքի արդյունքով:

Վերջին անգամ Իսպանիայի գավաթի մրցաշարում երկրի երկու ուժեղագույն թիմերը հանդիպել են 2014թ-ին` եզրափակչում, որտեղ հաղթանակի է հասել Մադրիդի «Ռեալը»: Այդ հաղթանակից հետո հինգ տարվա ընթացքում «Արքայական»  ակումբն առաջին անգամ է դուրս գալիս Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլ, մինչդեռ «Բարսելոնան» վերջին քառամյակի անփոփոխ գավաթակիրն է:

2019թ-ի առաջին էլ Կլասսիկոն կընդունի «Նոու Կամպ» մարզադաշտը, որտեղ «Բարսելոնան» կայուն է, վստահ է և պարզապես ուժեղ է ցանկացած մրցակցից: Հենց սեփական խաղադաշտի գործոնն էլ դիմակայությունից առաջ  առավելություն է տալիս «Կատալոնական» ակումբին, ով ներկա դրությամբ հիանալի մարզավիճակում է գտնվում: Չնայած  վերջին 4 հաղթանակներին` «Ռեալը» շարունակում է խոցելի լինել պաշտպանությունում: Ակնկալվում է, որ կլինի գոլառատ հանդիպում՝  համեմված «Սուպերկլասիկոյին» բնորոշ երևույթներով, ինչպիսիք են Լեո Մեսսիի գոլը, Սերխիո Ռամոսի բազմագույն քարտերը… բազմաթիվ անկյունային և տուգանային հարվածները:

TotoGaming-ի տրամաբանական գործակիցներին կարող եք ծանոթանալ այստեղ

Երկու թիմերն էլ հանդիպմանը կմոտենան կորուստներով. «Բարսելոնայի» կազմում վնասվածքի պատճառով չեն խաղա Ումտիտին և Դեմբելեն, Ռեալի կազմում կբացակայի Վարանը: Սա նաև առաջին Կլասսիկոն է երկու ակումբների գլխավոր մարզիչների միջև. Հիշեցնենք, որ Սանտիագո Սոլարին  «Ռեալը»  գլխավորեց հենց «Բարսելոնայից»  կրած խայտառակ պարտությունից հետո:

Սպասվում է, որ արգենտինացի մարզիչը խաղադաշտ դուրս կբերի հետևյալ մեկնարկային կազմը. Կուրտուա, Ռամոս, Նաչո, Կարվախալ, Մարսելո, Կրոոս, Մոդրիչ, Կազեմիրո, Բեյլ, Բենզեմա, Վինիսիուս:

Էռնեստո Վալվերդեի մեկնարկային 11 խաղացողները հավանաբար կլինեն Տեր Շտեգենը,Սեմեդուն, Պիկեն, Ռակիտիչը,Կոուտինյոն, Սուարեսը, Մեսսին, Ալբան, Բուսկետսը,Արթուրը և Լանգլեն:

Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Բարսելոնա-Ռեալ» առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 7-ին  ժամը 00.00-ին, պատասխան խաղը կկայանա փետրվարի 13-ին: