Մարտի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ԳԱԶ-5205» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երեւանի Վանթյան փողոցում գործող «Մալաթիա» գյուղմթերքների շուկայում վրաերթի է ենթարկել 74-ամյա մի տղամարդու, պատճառել մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը տուժածին օգնել է շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: