Կապանի Շահումյան 20 շենքի բակում փետրվարի 5-ի գիշերը, ժամը 5.20-ի սահմաններում հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության «Նիվա» մակնիշի մեքենան:

Այս տեղեկատվությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նշելով, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում են և իրականացվում են համապատասխան միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: