Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հակոբ Ավագյանն ազատվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հակոբ Ավագյանին ազատել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ։