Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստին: ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի հացաքննության ժամանակ գործով ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը անհարգալից վերաբերմունք դրսեւորեց դատարանի նկատմամբ։
Վերջինս որոշեց սանկցիա կիրառել եւ հեռացնել դատական նիստերի դահլիճից: «Սասնա ծռերի» աջակիցները վրդովվեցին այս հանգամանքից և երբ դատավոր Մեսրոպ Մակյանը դատական նիստի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով որոշում կայացրեց Եղիազարյանի հարցաքննությունն անցկացնել դռնփակ՝ «Սասնա ծռերի» աջակիցները հայտարարեցին, որ չեն պատրաստվում լքել դատական նիստերի դահլիճը:
ՈՒՂԻՂ միացումը՝ 24news.am-ի։