«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խմբակցության անունից ելույթ ունենալով, ասաց որ իրենք դեմ են քվեարկելու կառավարության ծրագրին:
Էդմոն Մարուքյանն իր ելույթում ասաց, որ ունի այնպիսի տպավորություն որ ներկայիս իշխանությունները նախկիններին անընդհատ քննադատելով, փորձում են կոծկել այսօրվա պրոբլեմները:
«Հեղափոխությունից հետո ամենաքննադատված քաղաքականությունը Փաշինյանի կադրային քաղաքականությունն է: Այս կադրերն ամենօրյա ռեժիմով ազդում են Փաշինյանի ռեյտինգի վրա: Վարչապետը պետք է ազատվի Սերժ Սարգսյանի խաղացողներից, մենք դեմ ենք քվեարկելու»,-ասաց Մարուքյանը: