Ֆուտբոլի աշխարհի 2030 թվականի առաջնությունն անցկացնելու համար համատեղ հայտով հանդես կգան Արգենտինան, Չիլին, Պարագվայը և Ուրուգվայը:

Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան:

 Մունդիալն առաջին անգամ անցկացվել է 1930 թվականին Ուրուգվայում, և այժմ Լատինական Ամերիկայի երկրները մեծ շահագրգռվածություն ունեն 100 տարի անց կրկին ընդունելու աշխարհի առաջնությունը:

Բացի Լատինական Ամերիկայի վերոնշյալ երկրներից Մունդիալը հյուրընկալելու ցանկություն են հայտնել նաև Մարոկկոն, Իսպանիան և Պորտուգալիան: