Իսրայելցի ռեժիսոր Նադավ Լապիդի «Հոմանիշներ» ֆիլմը նվաճել է Բեռլինի 69-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝«Ոսկե արջը»։ Ֆիլմը պատմում է երիտասարդ իսրայելցու մասին, ով մեկնել է Ֆրանսիա՝ փախչելու ինքն իրենից և իր ազգությունից։Նա որոշում է այդ խնդիրը լուծել՝ ֆրանսիացի դառնալով։ Ֆիլմը մասամբ ինքնակենսագրական է, քանի որ իր կյանքի առաջին 25 տարիներին Լապիդը համարել է, որ պատահաբար է ծնվել Իսրայելում և հանդիսանում է ֆրանսիացի։
Փառատոնի ժյուրիի Գրան-պրին նվաճել է Ֆրանսուա Օզոնի «Աստծո կամոք» ֆիլմը։
Լավագույն դերասան և դերասանուհի են ճանաչվել Վան Ցզինչունյան և Յուն Մեյը, ովքեր խաղացել են ռեժիսոր Վան Սյոշուայի «Ցտեսություն, որդի՛ս» չինական ֆիլմում։
Բրիտանացի դերասանուհի Շառլոտա Ռեմփլինգն արժանացել է պատվավոր «Ոսկե արջի»։