Երեկ՝ փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լիճն ավտոմեքենա է ընկել։
Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ Երևանի բնակիչ Մուշեղ Մովսիսյանը դեռևս չբացահայտված հանգամանքներում BMW մակնիշի 35 NF 415 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան լճի ափամերձ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել լիճը։
Մեքենան ամբողջովին սուզվել է։
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, վարորդին էլ, մինչև փրկարարների ու ոստիկանների ժամանումը, օգնել են քաղաքացիները։
Մանրամասները shamshyan.com կայքից։