Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը փետրվարի 15-ին ներկա է գտնվել Կալիֆորնիայի նահանգային Սենատի լիագումար նիստին, որի ընթացքում սենատոր Սքոթ Ուիլքը պաշտոնապես ներկայացրել է ՀՀ գլխավոր հյուպատոսին՝ ծանոթացնելով նրա կենսագրությանն ու անցած դիվանագիտական ճանապարհին:
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Սքոթ Ուիլքը մանրամասն ներկայացրել է Կալիֆորնիայի և Հայաստանի միջև հարաբերությունները, բարեկամական կապերի ընդգրկուն շրջանակն ու փոխգործակցությունը խորացնելու հեռանկարները:
Ջերմ ընդունելության ընթացքում Կալիֆորնիայի Սենատի անդամները պատրաստակամություն են հայտնել շարունակել Կալիֆորնիա-Հայաստան կապերի խորացմանը միտված շփումներն ու գործնական քայլերը: