«Ազատություն»-ը «Ֆեյսբուքյան ասուլիս» է անցկացրել  գործարար Սիլվա Համբարձումյանի հետ։

«Ես Մայրապետյանի հետ առերեսվել եմ, և առերեսման ժամանակ նա ընդունել է, որ ես փոխանցել եմ «գումար», –«Ազատության» հետ զրույցում ասաց գործարար Սիլվա Համբարձումյանը։

«Մարտի 1»-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքին ավելացել է ևս մեկը՝ առանձնապես խոշոր չափով կաշառք վերցնելը։

Ըստ Քոչարյանի փաստաբանների՝ մեղադրանքի հիմքում ընկած է գործարար Սիլվա Համբարձումյանի այն հայտարարությունը, որ ինքը Քոչարյանի նախագահության ընթացքում 2 միլիոն դոլարի բանկային փոխանցում է կատարել գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոքալ դիվելոփերս» ընկերության հաշվեհամարին, որպեսզի վերջինս միջնորդի երկրի ղեկավարությանը չխոչնդոտել իր բիզնեսը։

«Ազատություն». – Տիկին Համբարձումյան, օգտատերերը հիմնականում հարցնում են՝ որտեղի՞ց Ձեզ այդքան գումար։

Սիլվա Համբարձումյան. – Եթե ես ինքս 29 տարի բիզնեսում եմ Հայստանում և արտերկրում, կարծում եմ, բավականին գումար կունենամ։

Մանրամասները՝ azatutyun.am-ում։