Ուֆայի Զատոնի Վավիլովո գյուղում սկսվել է հայկական եկեղեցու շինարարությունը, հայտնում է «Գովորիտ Ուֆա»-ն:
Հայտնի է, որ հանրապետությունում բնակվում է 30 հազար հայ: Եկեղեցին կառուցվում է «Ռուսաստանի հայերի միության» Բաշկիրական տարածաշրջանային բաժանմունքի համար:
Օծման արարողությանը անձամբ մասնակցել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսը, որը այցով ժամանել է Բաշկորտոստանի մայրաքաղաք:
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են իշխանության մարզային եւ համայնքային մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ: Նրանք դրել են հիմնաքարերը: Շենքի երեսապատումը կկատարվի հատուկ Հայաստանից բերված տուֆով: Նախատեսված է եկեղեցու կառուցումն ավարտել 2 տարում: