Ես ձերբակալվողի նմա՞ն եմ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն՝ անդրադառնալով իրեն կալանավորելու մասին շրջանառվող լուրերին:
«Ուզում եմ՝ ինձ ուշադիր նայեն։ Ես ձերբակալվողի նմա՞ն եմ։ Իրենց երազներն են։ Ամեն պատի տակի հնչած բամբասանքներն, առհասարակ, չեմ մեկնաբանում։ Շատերը պատվեր են կատարում, շատերը երազ են տեսնում, փորձում են իրենց երազը գրեն իրենց ֆեյսբուքում կամ իրենց քարոզչամիջոցում։ Ես ամեն երազը չեմ մեկնաբանելու։ Ես ուժեղանում եմ այդ ալիքից, որովհետև նշանակում է, որ մենք նոր փուլ ենք մտնում՝ ավելի նպատակասլաց փուլ։ Մեզ համար համար կապ չունի՝ ով ով է, ինչի համար է արել, ոնց է արել։ Մենք օրենքի տառն ենք պահպանում», - ընդգծեց Սանասարյանը։