Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, 2018թ.-ի ամռանն ազդարարեց բարեգործական՝ «City of smile» («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամ ստեղծելու մասին, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ինքն է:

Հիմադրամը հրապարակել է նվիրատուների ցանկը։

Գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը 2018թ-ին հիմնադրամին գումար է փոխանցել իրեն պատկանող 4 ձեռնարկության անունից: 

«Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամ՝ 10 միլիոն դրամ

«Ալեքս տեքստիլ» ՍՊԸ՝ 2 միլիոն դրամ

«Սիթի» ՍՊԸ՝ 2 միլիոն դրամ

«Նատալի ֆարմ» ՍՊԸ՝ 3 միլիոն դրամ

 2018թ.-ին հիմնադրամին գումար են փոխանցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, դուստրը՝ Անահիտ Ծառուկյանը: Հիմնադրամին գումար է փոխանցվել նաև «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և «Երևանի կոնյակի գործարան»-ի անունից:

Անահիտ Ծառուկյան՝ 5 միլիոն դրամ

Ջավահիր Ծառուկյան՝ 5 միլիոն դրամ

«Գագիկ Ծառուկյան» ԲՀ՝ 2 միլիոն դրամ

«Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ՝ 2 միլիոն դրամ

Հիմնադրամի ամենախոշոր նվիրատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է եղել. գումարի չափը կազմել է 51 միլիոն ՀՀ դրամ:

Հիմադրամին գումար է նվիրաբերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ 47 միլիոն 985 հազար դրամ։

«City of smile» հիմադրամի 2018թ.-ի նվիրատուների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: