«Ժամանակ» թերթը գրում է.
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Երեւանի թիվ 4 արհեստագործական ուսումնարանի տնօրեն Արմեն Ադյանի դեմ՝ բացահայտելով բազմամիլիոնանոց յուրացումներ: Ադյանը ինքն իրեն արձակուրդ է ձեւակերպել եւ մեկնել Միացյալ Նահանգներ: Արմեն Ադյանը Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցներ՝ հայտնի Ադյանների մյուս հորեղբոր տղան է եւ կոլեկտիվին հավաստիացնում էր, որ ՊՎԾ-ում աշխատող իր եղբայրները կջրեն նաեւ իր գործը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում